ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հնարավոր է համարել Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի և ՈՒկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու հետ եռակողմ հանդիպումը։ Սպիտակ տան Հարավային մարգագետնում լրագրողների հետ զրույցում նա նշել է, որ Միացյալ Նահանգները կարող է երկրորդական պատժամիջոցներ կիրառել Ռուսաստանի նկատմամբ, եթե ՈՒկրաինայում իրավիճակի կարգավորման հարցում հաջողություն չարձանագրվի։               
 

Մոսկվան Բաքվի հետ կկնքի սպառազինության նոր պայմանագրեր

Մոսկվան Բաքվի հետ կկնքի սպառազինության նոր պայմանագրեր
12.07.2016 | 23:35

ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի Բաքու այցից առաջ Ադրբեջանում ՌԴ դեսպան Վլադիմիր Դորոխինը ադրբեջանական ANS հեռուստաընկերությանը տված հարցազրույցում հայտարարել է, թե ռազմատեխնիկական համագործակցության ոլորտում Ադրբեջանը վերջին տարիներին դարձել է Ռուսաստանի առաջատար գործընկերներից մեկը, ռուսական սպառազինության մատակարարումները Ադրբեջան շարունակվում են՝ համաձայն կնքված պայամանագրի, և Մոսկվան մտադիր է զենքի վաճառքի նոր պայմանագրեր կնքել Բաքվի հետ:

Ստոկհոլմում գործող Միջազգային խաղաղության ուսումնասիրությունների ինստիտուտի համաձայն, 2011-2015-ին, 2006-2010-ի համեմատ, Ադրբեջանը յոթ անգամ ավելացրել է սպառազինության ներմուծումը Ռուսաստանից, նախորդ հինգ տարիներին ՌԴ սպառազինության ողջ արտահանման 4,9 տոկոսը գնացել է Ադրբեջան: Ռուսական մամուլի գնահատմամբ, խոսքը 5 միլիարդ դոլարի հասնող գործարքների մասին է:

Դիտվել է՝ 1643

Մեկնաբանություններ